ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի՝ Մարգարայի կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան։ Իր թվիթերյան միկրոբլոգում նման գրառում է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և կից տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային, և որ բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով:
Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ