ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Հայ-թուրքական սահմանին գործող «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանն ու հավելել, որ այն պատրաստ է սպասարկել «երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց»։
Հարցին, թե ե՞րբ է բացվելու սահմանը, պաշտոնյան նկատել է, թե «երբ լինի քաղաքական որոշում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին անցակետում տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համանախագահներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումը, որի արդյունքներով հայտարարվեց, թե իբր սահմանը կարող է բացվել դիվանագիտական/ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Հետաքրքրական է նաև, որ կողմերը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ