Իսրայելը հայտարարել է Գազայի հատված հումանիտար բեռի մուտք գործելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

աշ.

Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։

«26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։

--00—ԼՀ