ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փրկարարները քարշակել են Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակված բեռնատարները։
Կցորդիչով բեռնատարներից 3-ը իրանական են եղել, ևս 3-ը՝ հայկական և 1-ը վրացական։
Երթևեկությունը երկկողմանի բաց է:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հատնում են, որ այսօր ժամը 08։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էին ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)։
--00—ՍՊ