ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Խոսրովի արգելոցում վարազների «զբոսանքի» կադրերը հրապարակվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջում: Տեսագրությունում երևում է, թե ինչպես են 5 վարազներ ձնառատ դաշտում ուտելիք որոնում։
Նշենք, որ վարազները Հայաստանի բոլոր մարզերի համար սովորական տեսակ են եղել, բայց 2007 թվականից սկսած խոզի ժանտախտի բռնկումից հետո կենդանիների գլխաքանակը կտրուկ կրճատվել է: Վարազներն ապրում են անտառներում և այն վայրերում, որտեղ ջուր կա:
--00—ԶՀ