ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման իր պլանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում Հռոմի պապի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
«Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը»,-ասել է Սևաստյանովը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ