ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Բյուրեղավան համայնքի ղեկավարն ընտրվել է կոռուպցիայով, նա կարողացել է պահպանել ընդամենն իր պաշտոնը։ Այս մասին այսօր 24News-ին հայտնեց Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին։
«Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր աթոռն ու պաշտոնը կարողացել է ապահովել կոռուպցիայի արդյունքում։ Մենք կմասնակցենք ավագանու նիստերին մեր օրակարգով, կներկայացնենք ժողովրդի առաջ քաշած խնդիրներն ու մտահոգությունները» - հավելեց Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ