ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Ուրախ էի մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովի պատմական նստաշրջանին։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մենք քննարկել ենք մեր տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ ջանքերը»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Մյունխենի անվտանգային համաժողովը։
Վրաստանը ձգտում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում,- նշել է նա։
--00—ՍՊ