ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա։ Այդ մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում․ «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- նշել է նա։
--00—ՍՊ