Փաշինյանը և Ալիևը Կազանում կառուցողական քննարկում են ունեցել հարաբերությունների կարգավորման շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

եռակողմ

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում կառուցողական քննարկում են անցկացրել Հարավային Կովկասի կարգավորման շուրջ:

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

--00—ՅՄ