ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են քննչական գործողություններ, այս պահին՝ խուզարկություններ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ