ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Մեզ անընդհատ տեղեկություններ են հասնում գործադրվող բռնությունների ու հալածանքների մասին, որոնք կիրառվում են սրբազան շարժման աջակիցների նկատմամբ։ Արձանագրում եմ, որ հունիսի 12-ը այս արյունարբու իշխանության դեմքը վերջնականապես բացահայտեց, և միայն շարժման ղեկավարների սթափության կոչերն ու ձեռնարկած միջոցները կանխեցին զոհերը, ամեն բան դիտավորությամբ է արվել։ Մենք հավատում ենք և համոզված ենք, որ ամբողջ հրահանգները տրվել են ԱԺ ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ