ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի հետ համերաշխության և առաքելություն ուղարկելու համար։ Նա ողջունել է եվրոպացի դիտորդների այցը, որոնք հետևելու են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Հանրապետության սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ծավալումը կոչված է որոշակի դեր խաղալ իրավիճակի ապաԷսկալացման, տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատման գործում»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը։
--00—ՅՄ