ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելը կարող է «խոչընդոտել կարգավորման գործընթացին»։ Այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է ԱՊԱ-ն։
Գաֆարովան նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ իր դիրքորոշումը հնչեցրել է նաև Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵՄ առաքելություն ուղարկելու հարցը ծագել է 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
--00—ՅՄ