ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Այսօր՝ 28.08.2020թ.-ին, ժամը 11:00-ին Աղբյուր Սերոբ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներ Ռուզաննա Մարտիրոսյանը, Արտաշես Հակոբյանը և Դավիթ Պետրոսյանը ՀՀ Նախագահի աշխատավայրում հանդիպեցին Նախագահի աշխատակազմին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ: Աշխատակիցները մանրամասն ծանոթացան բնակչության խնդրին և խոստացան իրենց իրավասությունների շրջանակում ձեռնարկել համապատասխան քայլեր:
Աղբյուր Սերոբի բնակչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին և Հանրապետության նախագահի
աշխատակազմին ընդունելության համար:
Աղբյուր Սերոբի բնակիչներ
--00--ԱՀ