ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
««Երևան-Խելացի քաղաքը» մայրաքաղաքի թվային զարգացման գաղափարների և դրանց իրականացման հարթակ է, որտեղ այսօր հյուրընկալեցինք էստոնական Proud Engineers ընկերության ներկայացուցիչներ Անդրես Կութին և Ֆլորիան Մարկուսին:
Ոլորտի փորձառու միջազգային մասնագետների ներգրավումը այս գործընթացում մեզ օգնում է ճիշտ կառուցել և իրագործել մեր թվային նախագծերը:
Քննարկեցինք նաև կազմակերպչական հարցեր «Երևան-Խելացի քաղաք» գագաթնաժողովի վերաբերյալ, որը կհամախմբի Հայաստանի և արտերկրի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին սմարթ քաղաքի գաղափարի իրագործման շուրջ»։
--00—ՅՄ