ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փարիզն ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ ժամանակավոր միջոցները,- նշված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ