ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:50-ի սահմանում Երևանի բնակիչ 42-ամյա Գևորգ Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում, գրում է shamshyan.com-ը:
Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ուղևորը չի տուժել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան փրկարարների, պարեկների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել գետից:
Վթարի փաստով նյութեր ե նախապատրաստվում:
--00—ԼՄ