Խաղաղապահները ԼՂ-ից 49 օտարերկացու են տարհանել և ուղեկցել հումանիտար բեռով 2 ավտոշարասյուն. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ռդ խաղաղապահներ

Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով 2 ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռուս խաղաղապահների կողմից ԼՂ տարածքից ՀՀ է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։

4 երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար բեռով 2 ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2512,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա»։

--00—ԼՄ