Կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր․ Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Untitled-5.png

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`

📈 6 ամիս` 8.5%,

📈 12 ամիս` 9.0%,

📈 24 ամիս` 9.2%

📈 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

🔹 Ամիրյան 23/1,

🔹 Տիգրան Մեծի 24,

🔹 Կոմիտաս 49

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Հեռ.՝ 011 910 422 և 011 910 416:

--00—ԶՀ