ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր երեխաների սոցիալիզացիայի առաջին քայլերը սկսվում են մանկապարտեզից, հետևաբար մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար:
Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը, որտեղ բացի շենքի վերանորոգման աշխատանքներից ամբողջությամբ փոխել ենք նաև տանիքը՝ տեղադրելով մետաղական կոնստրուկցիայով ամուր և ապահով տանիք:
Այս մանկապարտեզը երկրորդ տուն է շուրջ 150 փոքրիկների համար, ովքեր այսուհետ կհաճախեն ամբողջովին նորոգված և ժամանակակից մանկապարտեզ», - գրել է նա։
--00—ՅՄ