ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:
2023 թվականի մարտի 10-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 մլն դրամ:
Ս. թ. մարտի 10-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ։
--00—ԼՄ