Երևանի փոխքաղաքապետը բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել, իրավական որևէ կարգավիճակ չունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ս

Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել, իրավական որեւէ կարգավիճակ չունի։ Այս մասին 24News-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

Մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մի կոռուպցիոն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացնում նրա աշխատասենյակում։

--00—ԱՊ