ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի լիազորությունների կասեցնելու միջնորդություն չի ներկայացրել հսկող դատախազին՝ հաշվի առնելով, որ պաշտոնյան կալանքի տակ է։ Այս մասին 24News-ին ասաց ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Գեւորգ Սիմոնյանը մեղադրյալ է քովիդի տարածման շրջանում չարաշահումներ անելու վարույթով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Այս նույն վարույթով մեղադրյալներ են նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը և այլ անձինք։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից՝ ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
--00—ԱՊ