ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Փաշինյանն է կոռուպցիոն բուրգի գագաթին, փոխքաղաքապետը չէր կարող էդքան փող տակով անել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանի իշխանությունը կոռումպացված է և հեղափոխական հրեշտակները փող են ուտում: Ավելին՝ այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախկիններից, դեռ ավելի վատն են։
Սուրենյանցի կարծիքով, Պրահայում Փաշինյանը մեծ բան զիջեց՝ փուռը տալով Արցախն ու ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխարենն աննշան բան ստացավ: Ըստ բանախոսի՝ հերթական մանկամտությունն էր ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելը, ըստ էության՝ դա կառույցը լքելու քայլ է:
Սուրենյանցի պնդմամբ, Իլհամ Ալիևը երաշխիքներ ունի և դրանով է պայմանավորված, որ Կլաարի և Բոնոյի գալու օրը երեք մարդ է գնդակահարում։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ