ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Երեկ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներց մեկը Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանում գտնվող բուժկենտրոն։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Ավագյանն ասաց, որ Կապանի ԲԿ-ում բուժումը շարունակում է 12 հոգի՝ 5 մեծահասակ, 7 աշակերտ։ Մեծահասակներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։
«Երեխաների շրջանում ծանր դեպք չկա»,- նշեց մարզպետի օգնականը։
--00—ԶՀ