ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ աշխատանքից չուշանան, անհարմարությունների չհանդիպեն, չգան, հասնեն աշխատանքի ու միանգամից հիշեն իրենց ղեկավարությանը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Այ հենց սրա համար է քաղաքապետարանում ներդրված աշխատակիցների տրանսպորտային համակարգը, որը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների փոխադրումը։
Այս ամենի համար 2022թ. ծախսվել է 28 մլն դրամ։
Սա ուղղակի խայտառակություն է։
Քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում նոր ավտոբուսներ գնելու համար, բայց փաստում է, որ Երևանում հնարավոր չէ աշխատանքի և տուն գնալ հանրային տրանսպորտով»,- գրել է նա։
--00—ՍՊ