ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Բաքուն կեղծ դատավարությունների միջոցով Արցախյան ամբողջ ազատամարտը որպես հանցագործություն է ներկայացնում, առաջիկա շաբաթներին դատավարությունը կավարտվի, կեղծ մեղադրանքներով խիստ պատիժ է սահմանվելու, հնարավոր է` որոշ անձանց նաև ցմահ ազատազրկում տան։ Այս դատավարությունը հետևանքներ է ունենալու նաև Հայաստանի համար, արդեն 60 մլրդ դոլարի վնաս հասցնելու մասին են խոսում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով արտաքին և ներքին խնդիրներին` Առաքելյանը նշեց, որ 60 հազար մարդու խաբել են, իբր ԵՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում, բայց այնտեղից որևէ պաշտոնյա չի արձագանքել, քանի որ այն ոչ մի տեղ չտանող գործընթաց է, նախընտրական պրոցես։
Խոսելով Գյումրիում սպասվող ընտրությունների մասին` Առաքելյանը նշեց, որ Գյումրիի պաշտոնակատարը զբաղված է կոմունալ բաժնի աշխատողի ֆունկցիաներով․
«Շենքի բակում լամպ է կախում, բայց որ Գյումրին բյուջե չունի, հետաքրքիր չէ, կարևորը ֆեյսբուքյան ռիլեր նկարեն, որ ձայներ հավաքեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ