Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News 

.

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Չափազանց ծանր է լսել Ռուբենին 1,5 տարի անց։ 

Ռուբենին շատ լավ եմ ճանաչում, ու իր խոսքում որևէ նոր բան չկա։ Այդ արժեքների ու սկզբունքների մասին նա միշտ է խոսում ու խոսելու է։ Դա իր ապրելակերպն է։

Ռուբենը չի հանձնվում և չի հանձնվելու։

Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը հայրենիքին»։

--00--ԱՀ