ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ ձայների մեծամասնությամբ Գյումրու փոխքաղաքապետ ընտրվեց 28-ամյա ատամնաբույժ Վահագն Հրաչի Հակոբյանը։
Կողմ քվերակել են հիմնականում «Բալասանյան դաշինքը» և ՔՊ-ն։ Ավագանու անդամները հարցեր չունեին Վահագն Մկրտչյանին, հարցերը ուղղված են եղել «Բալասանյան դաշինքի» ղեկավար, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ տվյալ թեկնածուի հիմնավորման հետ կապված: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Ի պատասխան քաղաքապետը նշել է, որ Վահագն Մկրտչյանը կազմակերպչական փորձ ունի, սակայն պատասխանը չի գոհացրել ավագանու որոշ անդամների:
--00—ԱՊ