ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Սպառազինությունների հարցով գլխավոր տնօրինության (DGA) ղեկավար Էմանուել Շիվան կարծում է, որ հանրապետությունը ռազմական տնտեսության շրջան է թևակոխել։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք մտել ենք ռազմական տնտեսություն, հունիսից ես և զինված ուժերի նախարարը (խմբ.՝ Սեբաստիեն Լեկոռնյու) երեք անգամ հանդիպել ենք մեր ռազմարդյունաբերական բազայի բոլոր ներկայացուցիչների հետ: Ստեղծել ենք հինգ աշխատանքային խմբեր, որոնք հանգեցրել են առաջին կոնկրետ արդյունքներին, օրինակ՝ ռազմավարական պաշարների, պատվերների կատարման ժամկետների կրճատման, արտադրության արագացման հետ կապված», - ասել Է նա Le Monde թերթում հրապարակված հայցազույցում:
Շիվայի խոսքով՝ արտադրողները կարողացել են միավորել տիտանի՝ «օդատիեզերական արդյունաբերության համար արժեքավոր նյութի իրենց պաշարները, որը նախկինում գլխավորապես ստացվում էր Ռուսաստանից»: Ինչպես նշել Է տնօրինության ղեկավարը, արտադրողները նպատակ են դրել արագացնելու և ավելացնելու արտադրության ծավալները։ Բացի դրանից, Շիվայի խոսքով՝ Ֆրանսիան շարունակում է ակտիվորեն զենք պատվիրել պաշտպանական ձեռնարկություններից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ