ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը արձագանքել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում արած հրապարակմանը, որտեղ նա հետևում է ֆուտբոլային հանդիպմանը․
«Ի՞նչ է անում երկրի պաշտպանության նախարարը, երբ երկրի սահմաններին էսկալացիայի լուրջ սպառնալիք կա, իսկ Արցախը 3 ամսից ավելի է շրջափակման մեջ է:
Պատասխանը միանշանակ է` գնում է ուղիղ մարզադաշտ` ֆուտբոլ դիտելու»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
--00—ՍՊ