Զոհված տղաների ծնողները՝ «Զինվորի տանը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

image_750x_64146d93ad2f5.jpg

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պաշտոնական էջը գրում է․

«Զինվորի տանը հյուր էին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների ծնողները: Ամենաջերմ՝ առողջության և հետագա կյանքում հաջողությունների մաղթանքով էին այս հարգարժան մարդիկ եկել հայրենիքի պաշտպաններին հյուր: 

Նաև իրենց որդիների կարոտն էին առնում... «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամներն իրենց շնորհակալությունն էին ցանկանում հայտնել սպիտակ բանակի ներկայացուցիչներին, առհասարակ՝ Զինվորի տանը՝ այս տղաներին օգնելու համար, որ ապաքինվում, կյանքը շարունակում են:

Զինվորի տան անձնակազմն ու հայրենիքի պաշտպանները, բոլորս մեր  հերթին ենք շնորհակալ այս մարդկանց՝ այդպիսի  որդիներ դաստիարակելու համար, որ անմնացորդ նվիրվեցին իրենց հայրենի երկրին»։

--00—ԶՀ