ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հայաստանի շինարարության ոլորտում 2022 թվականի ընթացքում նկատելի աճ է գրանցվել՝ շուկայի ծավալը կազմել է շուրջ 541 մլրդ դրամ։
Այդ մասին 24news-ը տեղեկանում է վիճակագրական տվյալներից։
2022 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում շինարարության ծավալն աճել է 12,5% - ով՝ գերազանցելով 541,1 մլրդ դրամը։ Այդ գումարից շուրջ 147,2 մլրդ դրամի ծրագրերն իրականացվել են պետական բյուջեի միջոցների հաշվին, շուրջ 103 մլրդ դրամը՝ բնակչության, 37 մլրդ դրամը՝ միջազգային վարկերի հաշվին։
--00—ՍՊ