ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Եվրամիությունը պատրաստ է «աշխարհի մյուս երկրների համար անել նույն բանն, ինչ արել Է Ուկրաինայի համար»՝ զենքի մատակարարումների առումով: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` այսօր Եվրախորհրդարանում բացելով անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության հարցերին նվիրված առաջին «Շումանի ֆորումը»:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նա նաև ամբողջ աշխարհի գործընկեր երկրներին առաջարկել է միանալ նոր զինատեսակների մշակման և արտադրության իրենց ռազմական նախագծերին։ «Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել այն, ինչ արել ենք Ուկրաինայի համար՝ զենքի մատակարարումների առումով, Եվրոպայի խաղաղության հիմնադրամի միջոցով, - հայտարարել Է նա։ - Մենք նաև մեր գործընկերներին առաջարկում ենք միանալ նախագծերի՝ PESCO-ի (խմբ.՝ զենքի նոր տեսակների մշակման և արտադրության ռազմական գործընկերության) շրջանակներում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ