ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել, որ Ջերմուկում վերականգնվում է անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վնասված ճոպանուղին։
«Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»,-գրել է նա։
--00—ՅՄ