ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել Է Իջևան քաղաք։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանում Ռուսական տան տարածած մամուլի հաղորդագրությունից։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը:
Հանդիպումը եզրափակվեց շրջայցով՝ «Իջ Գրանդ տեքստիլ» կարի ֆաբրիկայում:
--00—ՍՊ