ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության մասին, փոխանցում է Armsport.am-ը։
Նշվում է, որ կողմերը դադարեցրել են համագործակցությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
«Քրիստիան Ստելինին կգլխավորի թիմը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ Ռայան Մեյսոնը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական:
Մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք Անտոնիոյի՝ ակումբում առաջին մրցաշրջանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին իր ներդրման համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ