Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Բալեկյանը 2025 թվականին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

IMG_20241222_231230_068-750x375

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հաջորդ տարի կմնա «Խիմնասիա Էսգրիմայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլաս Բոսան։

Աղբյուրի համաձայն՝ Բալեկյանը զրուցել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել իր ծրագրերի մասին։ Նշվում է, որ 28-ամյա խաղացողը հայտնել է, որ ցանկանում է լավ նախամրցաշրջանային փուլ անցկացնել ու ֆիզիկապես լավ մարզավիճակ հավաքել։

Ավելի վաղ նշվում էր, որ ակումբը հայ հարձակվողի մեծ թվով վնասվածքների պատճառով ցանկանում էր վերադարձնել նրան «Բոկա Խունիորս», սակայն գլխավոր մարզչին իսկապես դուր է եկել Բրիասկոյի տրամադրվածությունը, ուստի որոշվել նրան թիմում պահել մինչև վարձակալության ժամկետի ավարտը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ