ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, «Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդար»-ը, սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ