ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, իսկ այդ կապակցությամբ ծագող հարցերը կլուծվեն կառուցողական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով», - ասել է Գալուզինը։
--00—ՅՄ