ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել ապրիլին Նյու Յորքում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Ria.ru-ն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ապրիլին նախագահելու է ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Սպասվում է, որ Լավրովը կմասնակցի անվտանգության խորհրդի մի շարք նիստերի:
--00—ՍՊ