ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Բռնցքամարտի Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փորձում է արդարանալ, բիծ է ցանկանում թողնել իմ անվան վրա, հայտարարելով, թե ես ինչ-որ գումար եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, այդ պատճառով ես պահանջում եմ հիմնավորված ապացույցներ: Դուք` Հովհաննես Հովսեփյան, մի փորձեք ինձ հեղինակազրկել` ձեր իրականությանը չհամապատասխանող ելույթներով: Ես և իմ բարին կամեցող Ազգը սպասում ենք այդ ապացույցներին, որպեսզի հավատանք»։
Հիշեցնենք՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր՝ Էրիկ Իսրայելյանը փորձում է շանտաժ ու մանիպուլյացիա անելով փող մուրալ։
--00—ՍՊ