ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, դաշնակցական Մհեր Սահակյանը շարունակում է ձերբակալված մնալ, նա տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին 24News-ին ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանն ասաց, որ դեռեւս տեղեկություն չի ստացել դատախազության կողմից պատգամավորին մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողով միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։
Դատախազությունից դեռևս չեն մեկնաբանում՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու, կալանավորելու միջնորդություն ներկայացվե՞լ է ԱԺ, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Սահակյանը երեկ ձերբակալվել էր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի շրջանակում։
Սերգեյ Առաքելյան
--00—ՅՄ