ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Ներքին դավաճանությունը մեզ հաղթեց: «Եռաբլուր» պանթեոնում, անդրադառնալով 44-օրյա պատերազմի վերջնարդունքին, նման կարծիք է հայտնել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցներից մեկը:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիք ունենալու հայտարությունից՝ զինվորականը կարծիք է հայտնել, որ ոչ թե դասալքության, այլ ներքին դավաճանության պատճառով է հայկական կողմը պարտվել վերջին պատերազմում:
«Չեմ կարծում, որ էդքան մեծ թիվ կլիներ դասալքությունը, որը նշել են: Դե, վախեցողներ կան, էլի եմ ասում… Զուտ իմացել են՝ գնում են 4 օր կռիվ: Գնացել են, հասել են տեղ, տեսել են՝ ինչ կռիվ է գնացել, դե, բնականաբար, հետ կփախչեն, կնահանջեն»,-ասել է 24News-ի զրուցակիցը, ապա հավելել, որ ոչ թե պետք է բարձրաձայնել դասալքության թեման, այլ կանխել տեսակետի տարածումը, թե իբր մենք դասալիք շատ ենք ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ