ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից 3 խաղարկություն. 15 հաջողակ ստացավ DoingDigital ֆորումի տոմսեր, իսկ Digitec-ի ընթացքում A Space տաղավարի այցելուներից 2-ը` IPhone 14 ProMax և AppleWatch 8:
MyAmeria-ի այն օգտատերերը, որոնք մինչև մարտի 25-ը հավելվածում ստեղծել էին «DoingDigital» թեմայով հաղորդագրություն, պատահականության սկզբունքով դարձան գովազդային վիճակախաղի հաղթող` ստանալով ապրիլի 5-ին Հայաստանում կայանալիք DoingDigital ֆորումին մասնակցելու հնարավորություն: Ամերիաբանկը ֆորումի համակազամակերպիչն է, հիմնադիր-կազմակերպիչը`SPRING PR-ը:
Հաջորդ երկու խաղարկություններիհաղթողները Digitec-ի ընթացքում այցելել էինք A Space տաղավար:
«MyAmeria-իցDigitec»խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ էր էքսպոյի ընթացքում գրանցվել տաղավարումև մինչև մարտի 25-ը կատարել մեկ գործարք MyAmeriaհավելվածի միջոցով: Իսկ «Ես A Space-ում»խաղարկության համար պետք էր լուսանկարվել տաղավարում և այն հրապարակել Instagram-ում` պահպանելով մրցույթի կանոնները»,- ասում է ԱմերիաբանկիՊրոդուկտային մարքեթինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան:
Ամերիաբանկի անակնկալները սկսվել էին դեռ նախորդ տարի: Մասնավորապես, MyAmeria-ի 19 օգտատեր մասնակցեց Կատարում անցկացված ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերին:Եվս մեկ հաջողակ հաճախորդ դարձավ Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի խաղարկության հաղթող:
«Առաջիկայում MyAmeria հավելվածի օգտատերերին սպասվում են էլ ավելի հետաքրքիր անակնկալներ: Պարզապես պետք է լինել ավելի digital, այսինքն` առօրյա գործարքները կատարել MyAmeria-ի միջոցով»,- եզրափակում է Արմինե Մարգարովան:
--00—ԱՊ