ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն իրականացվում է 2 ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Առաջին ուղղությունն Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանի» հայ բնակիչների վերաինտեգրումն է, երկրորդը՝ Հայաստանի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ»,-ասել է Ալիևը։
--00—ՅՄ