ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Արարատ Միրզոյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի հետ ասուլիսում նշել է, որ սահմանապահների տեղակայումը թույլ կտա խուսափել Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման նոր դեպքերից, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Արդեն որոշ հատվածներում սահմանապահներն են ծառայում։ Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ բախումների հավանականությունն ավելի քիչ է՝ համեմատած այն հատվածների հետ, որտեղ տեղակայված են բանակային ստորաբաժանումները»,-ասել է նա։
--00—ՅՄ