Կապանում հայտնաբերված ադրբեջանցին խոստովանել է` ինքն է սպանել ԶՊՄԿ պահնորդին․ ՔՊ-ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Յ

Կապանում երկու տղաների կողմից հայտնաբերված ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին: Այս մասին 24 News-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Հարցին, թե արդյոք ադրբեջանցին իրավապահ մարմինների՞ն է խոստովանել սպանության մասին, պատգամավորը չպատասխանեց:

Նշենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, վերջինս նշել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ