ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- ասաց Թորոսյանը:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ